Լողավազան, խարույկ ու կիրք. ինչպես է Սարգիս Գրիգորյանը կծում Մանոյին և բռնի ուժով առնում գիրկը

ԱՄՆ-ում բնակություն հաստատած Սարգիս և Մանո Գրիգորյանները տեսանյութ են հրապարակել։ Տեսանյութում Սարգիսը պատժում է Մանոյին՝ իրեն ջրելու համար։ Մեր աչքից չի վրիպել, ինչպես է կրքոտ կծում Սարգիսը Մանոյին։

Նշենք, որ տևական ժամանակ առաջ Մանոն իր ետևորդներից մեկի այն հարցին՝ ի՞նչն էր պատճառը, որ դերասանուհին իր ընտանիքով տեղափոխվեց ԱՄՆ,  պատասխանել էր․ «Խորը հարց է: Ես կորցրեցի այն, ինչին հավատում էի»:

Այն հարցին՝արդյոք կվերադառնան հայրենի, Մանոն նշել է․

<<Կյանքիս նպատակն է լինել երջանիկ և ապահովել իմ ընտանիքի երջանկությունը՝ կլինի դա Հայաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, թե ինչ-որ հեռու մի տեղ, ժամանակը ցույց կտա։ Ես ուզում եմ լինել երջանիկ իմ ընտանիքում և կարծում եմ, որ այս աշխարհում ոչ ոք իրավունք չունի ասել, թե որն է երջանկությունը, և որտեղ ես պետք է այն փնտրեմ։ Ընդհանրապես, մարդիկ չեն տանում և չեն կարողանում ընդունել, որ դիմացինը երջանիկ է։

Այն մարդիկ, ովքեր հաջողակ են և առաջ են գնում, նրանց միշտ քարկոծում են, փնովում են, փորձում են ինչ-որ վատ, կեղտոտ մեկնաբանություններով արդարացնել իրենց չար մտքերը»։