Չի նշանակում, որ Ադրբեջшնն այլևս հասել է իր վերջնական նպատակին, պետք է վերականգնել այն ռազմшքաղաքական իրադրությունը, որն առկա էր մինչև 2020թ. սեպտեմբերի 27-ը. սպասվում են կոշտ գործողություններ. Սենոր Հասրաթյան

Ադր բեջանին խելամիտ ու կառուցողական բանակցությունների դաշտ բերելու համար գոյություն ունի մեկ ճանապարհ՝ վերականգնել այն ռազ մաքաղաքական իրադրությունը, որն առկա էր մինչև 2020թ. սեպտեմբերի 27-ը: Այս մասին իր ֆեյսբուքի էջում գրել է ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:

«Հավատալ, որ այսօրվա մեր իշխանություններն ընդունակ են ստեղծելու նման հնարավորություն, միանշանակ, անիրատեսական է… Սակայն, դա ամենևին չի նշանակում, որ Ադր բեջանն այլևս հասել է իր վերջնական նպատակին, և դա անշ րջելի է… Աշխшրհաքաղաքական զարգացումների արդի դինամիկան, որքան էլ ստվերային ու աննկատ, բայցևայնպես, հուշում է, որ հակառակ մեր պարտ վողական իշխանությունների կողմից դրսևորվող «խաղաղապաշտ» ու անհեռատես ցանկություններին, սպասվում են կոշտ գործողություններ, որոնց շարժիչ ուժը, ինչպես միշտ, եղել, կան ու մնալու են տարածաշրջանային շահերով հետաքրքրված մեծ խաղացողները… Նրանք դա անելու են առանց մեր կարծիքը հաշվի առնելու, բայց մեր միջոցով…»,- մանրամասնել է նա: