Առավոտյան պարտադիր խմեք մի բաժակ կիտրոնով գոլ ջուր: Սա ամենաօգտակար ըմպելիքներից մեկն է, քանի որ իրենից ներկա-յացնում է օրգանիզմը մաքրող հիանալի տարբերակ: Կիտրոնով ջուրը հագեցած է սննդանյութերով, հակաօքսիդանտներով, վիտա-միններով և հանքանյութերով:

Ցիտրուսային ըմպելիքը նպաստում է նիհարելու գործընթացին, լավացնում է մարսողությունը, ամրացնում իմունիտետը: Ահա կիտ-րոնով ջրի հիմնական առավելությունները.

- Բորբոքման նվազեցում
- Գաստրոէզոֆագելային ռեֆլյուքսային հիվանդության բուժում
- Երիկամներում քարերի առաջացման կանխում
- Հոդացավերի և այտուցների նվազեցում
- Մրսածության և հարբուխի ախտանիշների բուժում
- Ակնեի բուժում
- Լեղապարկի ցավերի նվազեցում
- Մկանային ցավերի թեթևացում
- Ախորժակի նվազեցում, ինչի արդյունքում հնարավոր է նիհարել