Ի՞նչ պայմшնա վորվածություն ունի Ալիևը հայկական կողմի հետ, որը պատրաստվում է կյանքի կոչել. Ալիևի այսօրվա հարցազրույցի կшրևոր մեսիջերը

Ադր բեջանի ղեկավար Ալիևը երեկ ծավալուն հարցազրույց է տվել թուր քական պրոիշխանական հեռուստաալիքին, որում առկա են բազմաթիվ կարևոր դետալներ տարածաշրջանի և հայ-ադր բեջանական հակա մարտ ության ներկայիս իրադրության վերաբերյալ։ Ստորև առանձնացնեմ դրանցից ընդամենը մի քանիսը։ Գրել է Վարուժան Գեղամյանը։

1.Ալիևը անուղղակի խոստովանեց, որ պատ երազմը սկսել է Ադր բեջանը (ուղիղ մեջբերում). «Ադր բեջանը սկսեց «Ազա տш գրական պատ երազմը, ազա տագրեց իր պատմական հողերը նվա ճողներից»։ Սա կարևոր ամրագրում է, որը կարող են օգտագործել մեր դիվանագետները։

2.Ադր բեջանն այս պահին Հայաստանին առաջարկել է կնքել «Խաղ աղության պայմանագիր», որի դիմաց պահ անջում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը.

«Եթե Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա այո, տարածաշրջանում կլինի երկարատև խաղ աղություն …Այս պահին դա անելու համար սեղանին են դրված կոնկրետ առաջարկներ»։

Այստեղ անհրաժեշտ է «առաջարկ» բառը կարդալ որպես «պա հանջ» և ըստ այդմ կարելի է վստահ պնդել, որ եթե Հայաստանի և Ադր բեջանի միջև առաջիկայում կնքվի որևէ պայմանագիր, ապա դա կնշանակի, որ ՀՀ դե ֆակտո իշխանությունը վերջնականապես հրա ժարվել է Արցախից՝ այն ճանաչելով Ադր բեջանի ամբողջականության մի մասը։

3.Ադր բեջանի (այսինքն՝ նաև Թուրքիայի) և Ռուսաստանի միջև հարաբերությունները շարունակում են ս րվել։ Սա արդեն իսկ երևում էր իրական դաշտում վերջին օրերին, իսկ Ալիևի հարցազրույցում՝ ՌԴ-ին ուղղված քողարկված կշտ ամբանքներն ու զգու շացումները ևս մեկ անգամ վերահաստատում են այս միտումը։

4.Հարցազրույցի մի զգալի մասը նվիրված էր այսպես կոչված «Զան գեզուրի միջանցքին»։ Ակնհայտ է, որ այս պահին մեր թշ նամիները չեն ստացել այն, ինչ հանդիսանում էր Թուրքիայի կողմից այս պատ երազմին մասնակցելու գլխավոր նպատակներից մեկը՝ Սյունիքը կտրել հատուկ կարգավիճակ ունեցող ճանապարհով (թե՛ ավտո, թե՛ երկաթուղի, որի մասին ուղիղ հայտարարեց Ալիևը հարցազրույցում) և ուղիղ կապ ապահովել Թուրքիա-Ադր բեջան-Միջին Ասիա միջանցքով։ Հարցազրույցից պարզ է դառնում, որ միջանցքին և տարածաշրջանում Թուրքիայի դերակատարության մեծացմանը դեմ է նաև Վրաստանը։ Սա հասկանալով՝ Թուրքիան և Ադր բեջանն ամեն ինչ անում են, որ միջանցքի նախագծի շահառու դառնան այլ ուժեր ևս։

Որպես գլխավոր հետևություն. Հայաստանը, միանշանակ, հնարավորություն ունի վի ժեցնելու միջանցքի գաղափարը իր դաշնակիցների հետ միասին։ Միջանցքի բացումը վերջնականապես ավարտելու է մեր պատմությունը՝ բացառելով ան վտ անգ հայկական պետություն ունենալու արդեն որևէ հնարավորություն։

Ուստի, անհրաժեշտ է գիտակցել այս ամենը և ապա քրտնաջան աշխատանք սկսել։ Վստահ եմ, որ մեր թշ նամիները ոչինչ չեն խնայելու՝ միջանցքը ստանալու համար։ Ուստի պետք է պատրաստվել դիմ ադրության, այլ ոչ թե «տարածաշրջանում երկարատև խաղաղության», որը չկա և չի էլ կարող լինել։ Ցավոք, այս պահին այսպիսի բարդ խնդիրները լուծելու են կոչված ոչ թե Հայաստանի լավագույն կարող կադրերը, այլև Հայաստանի պատմության մեջ ամենա ոչ կոմպետենտ ու ոչ հայկական իշխանությունը։