Կրեմլում հասկացել են սխшլը և փոխել գործելաոճը․ ահա, թե ինչ են պատրшստվում անել ռուսները

Այն, ինչ եղավ 2020 թվականի 44-օրյա պատ երազմի ժամանակ, ինչ-որ տեղ հուշում է, որ տեղի էր ունեցել առևտուր Ռուսաստանի և հիմնականում Թուրքիայի միջև։ Այս առևտուրը վերաբերում է մերձավոր արևելյան խնդիրների, հատկապես սիրիական ճգ նաժամի լուծման ուղղությամբ ՌԴ-ի և Թուրքիայի համատեղ քայլերին, նաև Թուրքիայի և Ռուսաստանի նկատմամբ արևմտյան ուժեղացող ճնշմանը և պատ ժամ իջոցներին։ Եվ այս ռուս-թուրքական առևտրի և համաձայնությունների մեջ մենք տեսանք, որ Ռուսաստանը էականորեն զիջեց ղարաբաղյան հարցում մեր ազգային շահերի պաշտպանությունը, քաղաքագետ Գարիկ Քեռյանի խոսքերն է մեջբերում Aysor.am-ը։

Այս քայլը Քեռյանը համարել է ռուսական քաղաքական ղեկավարության շատ կոպիտ սխալը, որովհետև, ինչպես պատմությունն է ապшցուցում, Թուրքիան Ռուսաստանի համար չի կարող ազնիվ և անշահախնդիր գործընկեր լինել։ Այնուհանդերձ, Ռուսաստանն, ըստ քաղաքագետի, այժմ փոխում է գործելակերպը։

«Պատերազմից գրեթե մեկ տարի անց, իմ համոզմամբ, Կրեմլի շատ բարձրաստիճան ղեկավարներ հասկացել են, որ ամեն դեպքում, իրենք թուրք-ադրբեջանական կողմին ավելի շատ են թույլ տվել, քան անհրաժեշտ էր, և այս ամենից հետո տոնայնություն է փոխվել», — նկատել է Քեռյանը՝ դրա վկայությունը համարելով վերջին օրերին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի այցը Հայաստան, ՀՀ ՊՆ Արշակ Կարապետյանի այցը Մոսկվա։

Այժմ, ըստ քաղաքագետի, Ռուսաստանը տարածաշրջանում ուժերի հավասարակշռության վերականգնման ճանապարհով է գնում՝ այս առումով փորձելով վերադառնալ նախա պատ երազմյան շրջանում առկա իրավիճակին, և թեպետ այս ընթացքում կտրուկ պրոհայկական պահանջներ չի դնում, օրինակ՝ չի պահանջում Արցախի ամբողջականության վերականգնումը, բայց վերջին շրջանում նկատելի է նաև լար վածություն ռուս-ադրբեջանական հարաբերություններում։

«Ես այդ լար վածությունը 4 ամսից ավելի է՝ նկատում եմ։ Գուցե դա աստիճանական ընթացք ունի, բայց, ամեն դեպքում, Ալիևի ռազ մատենչ հայտարարությունները ՌԴ-ում գովեստի արձագանքի չեն արժանանում, կոմունիկացիաների փոխարեն միջանցք տալու մասին Ալիևի պահանջին ի պատասխան՝ Ռուսաստանը քար լռություն է պահպանում։ Այն, որ Ռուսաստանը ռազ մական հենակետեր է դրել հայ-ադրբեջանական սահմանի բազմաթիվ կետերում, ցույց է տալիս, որ Ռուսաստանն ու նաև մեր բարեկամ Իրանը հաստատակամ են այն դիրքորոշման մեջ, որ Հայաստանի սահմանն իրենց համար «կարմիր գիծ» է», — ասել է Քեռյանը՝ այս համատեքստում Ադրբեջանի համար անիրականանալի համարելով նաև նոյեմբերի 9-ի համաձայնագրում գոյություն չունեցող կետերի իրագործումը՝ Արցախում հայկական ԶՈՒ-ի ներկայության բացառումը, հաղորդակցության ուղիների անվան տակ միջանցքի տրամադրումը։