Փաշինյանը պատրաստ է․ ինչի՞ց են ուրախացել Մոսկվшյում, ի՞նչ է լինելու առաջիկա օրերին

Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթից հետո Մոսկվայի և Բաքվի լրատվամիջոցները լի էին «Փաշինյանը պատրաստ է հանդիպել Ալիևի հետ» վերնագրերով: Իրադարձություններն այնպես են ներկայացվում, թե Փաշինյանին երկար ժամանակ համոզում էին հանդիպել Ալիեւի հետ եւ, բնшկանաբար, ստորագրել նոր «եռակողմ» փաստաթղթեր, սակայն նա հետաձգում էր «լեգիտիմության պակասի» պատճառով:

Բայց հիմա, ընտրություններից հետո, նա բավականաչափ լեգիտիմություն ունի ռեւ անշը մոռանալու և խաղաղ շինարարություն սկսելու համար, նշում են զլմ-ները:

«Վերջին ընտրություններում հայ ժողովուրդը քվեարկեց հանուն խաղաղության, կայունության և սոցիալ-տնտեսական զարգացման՝ ձեզ վստահելով պետության համար այս կարևոր խնդիրները լուծելու մանդատը», ասվում է Փաշինյանին Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի շնորհավորական ուղերձում, ով վերջերս ստացավ «Ադրբեջանի բարեկամ» շքանշանը:

Ռուսական փորձագիտական ​​շրջանակները չեն թաքցնում, որ Փաշինյանին «թույլ տրվեց» պահպանել իշխանությունը, որպեսզի նա ստորագրի «խաղաղության» պայմանագիր, ինչը նշանակում է Արցախից ամբողջությամբ հրաժարում և Հայաստանի մնացած մասի բաժանում Ռուսաստանի և Թուրքիայի միջեւ «ազդեցության գոտիների»:

Փաշինյանն արդեն որոշ քայլեր արել է․ նա Հայաստանի սահմանները փոխանցել է Ռուսաստանի իրավազորությանը, համաձայնել է Մոսկվայից ստանալ ինչ-որ «նոր սպառազինություն», որոշել է ՀԱՊԿ-ին «անհարմար վիճակում» չդնել և այլն։ Այժմ մնում է միայն հրաժարվել ՄԱԿ և ԵԱՀԿ դիմելուց և Ալիևի հետ հանդիպել:

Բայց ռուս «փորձագետները» նույնիսկ հիմա չեն թաքցնում իրենց տագնապը: «Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի դիտորդական առաքելությանը, որի մասին խոսեց Փաշինյանը, Ադրբեջանը դեմ կլինի տարածաշրջանում համանախագահների դերին: Որովհետեւ դա նշանակում է ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ներգրավում այս գործընթացում: Իսկ վերջինս, ինչպես գիտեք, չեզոք խաղացող չէ. այն ամբողջովին Հայաստանի կողմից է և կոշտ, և ինչ -որ առումով նույնիսկ սադրիչ դիրք է զբաղեցնում», ասում է Կրեմլին մերձ փորձագետներից մեկը:

Նրա տրամաբանությամբ՝ Ռուսաստանը չեզոք խաղացող է, Հայաստանի կողմից չէ, իսկ Ֆրանսիան չեզոք չէ: Այսինքն՝ Ռուսաստանի մասնակցությունն ընդունելի է Բաքվի համար, իսկ Ֆրանսիայինը՝ ոչ:

Արցախյան հիմնախնդրի կարգավորումը միջազգային մակարդակ վերադարձնելն անընդունելի է Մոսկվայի եւ Բաքվի համար։ Իսկ ինչն է ընդունելի ՀՀ կառավարության ու խորհրդարանի համար: