Եռակողմ հայտարարությունը ճшքեր է տալիս. Բшքուն բացեց հայկական բա նակի ճանապարհը

Բաքուն, նախքան ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների հնարավոր վերսկսումը, փորձում է հասնել Արցшխում հայկական ռազ մական գործոնի վերացմшնը: Օրերս Բաքվի ԱԳՆ -ն հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ «վերջին օրերին արձանագրվել են Հայաստանի կողմից Ղարաբաղ զին ված ուժերի անձնակազմի տեղափոխման» և նոր դիր քեր տեղակայելու դեպքեր: Բաքվի գերատեսչությունն ընդգծում է, որ կանխում է նման գործողությունները: Այս մասին գրւմ է Lragir.am-ը;

Օրերս Արցախի ՊՆ-ն հայտնել էր Շոշ-Մխիթարաշեն գծի երկայնքով գնդ ակոծությունների մասին, ինչպես նաեւ այն տարածքներում, որտեղ, ըստ Բաքվի, հայկական կողմն ամրապնդում է իր դիր քերը: Բաքուն առաջին անգամը չէ, որ խախտում է հրա դադարի ռեժիմը:

Իր հերթին, Հայաստանի ԱԳՆ -ն հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ նոյեմբերի 9 -ի հայտարարության առաջին պարբերությունը հստակ սահմանում է. «․․․կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիր քերում»: Ադրբեջանը դրանից հետո նոր դիր քեր է զբաղեցրել։

«Ներկայումս ադրբեջանական կողմը նույնպես փորձում է նոր դիր քեր զբաղեցնել շփման գծի տարբեր հատվածներում՝ տարբեր զին ատեսակներով, այդ թվում՝ ան օդաչու թռ չող սարքերով թիրախավորելով հայ դիր քապահներին», նշված է Հայաստանի ԱԳՆ հայտարարությունում։

Ընդգծելով, որ վերջին նման դեպքը գրանցվել է օգոստոսի 11-ին Մխիթարաշեն եւ Շոշ գյուղերի հատվածում, Հայաստանի ԱԳՆ-ն նշում է․

«Ադրբեջանական կողմի այն պնդումները, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը սահմանում է հայկական զոր ամիավորումների դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից, բացահայտ կեղծիք է»։

Բաքվի ԱԳՆ -ն արձագանքեց՝ ասելով, որ «կանգ առնել» բառը չի նշանակում «մնալ» ոչ այս համատեքստում, ոչ էլ որևէ այլ համատեքստում: Այլ կերպ ասած, Բաքվի ԱԳՆ-ն կասկածի տակ է դնում Եռակողմ հայտարարությունը՝ նշելով, որ այն կարելի է ուզածի պես մեկնաբանել, կարելի է մեկ օր կանգ առնել, այնուհետև առաջ շարժվել:

Հայկական կողմը նույնպես կարող է նույն տրամաբանությամբ դիտարկել եռակողմ հայտարարության այլ կետերը, օրինակ ՝ Քարվաճառից և Քաշաթաղից հայկական զոր քերի դուրսբերումը չի նշանակում զոր քերի ընդմիշտ հեռացում:

Եռակողմ հայտարարությունը ճաքեր է տալիս: Այս պայմաններում բավական է, որ հայկական կողմը հանդես գա իրավունքի դիր քերից, և Բաքվի փաստարկները կփ լուզվեն թղթե տնակի պես: