Չափազանց դժվար է արթնանալ առավոտյան, հատկապես ձմռանը՝ տաք վերմակի տակից դուրս գալ: Օրվա տшրաբնույթ գործերը, քնելու անզուսպ ցանկությունը, բարձր ձայնով զանգող զարթուցիչը. այս ամենի պատճառով դժվար է սկսել օրը լավ տրամադրությամբ: Թե ինչպես ճիշտ արթնանալ, կներկայացնենք ստորև.
Ամեն ինչ պատրաստիր երեկոյան` պայուսակ, զգեստ, կոշիկներ: Այս դեպքում առավոտյան դու չես փնտրի գուլպաներ, բանալիներ, ձեռնոցներ, ավելի հանգիստ կքնես և առանց շտապելու կհավաքվես:
Եթե Նապ ոլեոնի պլա ններ ունես վաղվա համար, ապա կազ միր ցուցակ՝ երբ և ինչ ես պլանավորում անել: Կարող ես նույնիսկ տարանջատել՝ ըստ կարևորության և, իհարկե, թողնել 1-2 հաճույք պարգևող գործեր:
Որպես զարթուցիչի ձայն, ընտրիր որևէ հшճելի երաժշտություն կամ քո սիրելի երգը: Անպայման չէ անկողնուց ցատկել միանգամից. ժամանակ տուր, որ օրգանիզմդ ամբողջությամբ արթնանա: Բայց զգուշացիր, քանի որ այսպես կարելի է նորից ընկղմվել քաղցր քնի մեջ: Պետք է, որպեսզի զարթուցիչը 5-10 րոպե հետո նորից հիշեցնի նոր օրվա սկսվելու մասին:
Փորձիր մի քանի հասարակ վարժություններ կատարել արթնանալուց հետո: Եթե ձեռքերով և ոտքերով վարժություններն ու կքանստումները բարդ են քեզ համար, ապա տրորիր ականջները ձեռքերով և շփիր ձեռքերի ափերը իրար, ինչը կնպաստի արյան շրջանառության բարելավմանը և կբարձրացնի օրգանիզմի տոնուսը: Եթե նույնիսկ դա է դժվար թվում, ապա սիրված երգի տակ մի փոքր պարիր`տրամադրությունդ բարձրացնելու և առույգ լինելու համար:
Բացիր պատուհանը և հնարավորություն տուր արևի լույսին մտնել քո սենյակ, ինչի շնորհիվ ուղեղն ավելի արագ կարթնանա:
Արթնանալիս անմիջապես խմիր մեկ բաժակ ջուր: Այս հասարակ սովորությունը կօգնի սկսել մարսողական գործընթացը, կնպաստի շուտ արթնանալուն և կլավացնի ախորժակը նախաճաշի ընթացքում: Միևնույն ժամանակ այն նպաստում է ծաղկուն արտաքին տեսքին:
Ավելի հաճելի է արթնանալ առավոտյան այն մտքով, որ քեզ նախաճաշին համով սնունդ է սպասում