ՌԴ-ն օգնելու է Հայшստանի բանակին. Շոյգուն ՀՀ Պաշտպшնության նախարար Արշակ Կարապետյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել

Ռուսական ռազմական գերատեսչությունը պատրաստ է աջակցել հայկական զինված ուժերի արդիականացմանն ու բարեփոխմանը: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ Մոսկվայում ողջունելով Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանին, գրում է ՏԱՍՍ-ը:

«Մենք շատ ենք կարևորում ռազմական ոլորտում մեր համագործակցության զարգացումը, ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակներում: Միևնույն ժամանակ, մենք պատրաստ ենք շարունակել աջակցել Հայաստանի զինված ուժերի բարեփոխումների ծրшգրի իրականացմանը: Դա հեշտ գործ չէ, բայց ես կարծում եմ, որ ձեր փորձով դա հնարավոր կլինի», — ասել է Շոյգուն:

Նա նշել է, որ հանրապետության տարածքում է գտնվում 102 -րդ ռուսական ռազմակայանը, որը լավ հագեցած է և անվտանգության երաշխավորն է:

«Հայաստանն Անդրկովկասում անվտանգության ապահովման գործում Ռուսաստանի դաշնակիցն ու առանցքային գործընկերն է, և մենք չափազանց շահագրգռված ենք այս տարածաշրջանում կայունության պահպանմամբ», — հավելել է նախարարը:

Շոյգուն շնորհավորել է Կարապետյանին նշանակման կապակցությամբ՝ նշելով, որ այն տեղի է ունեցել «դժվար ժամանակաշրջանում, երբ երկրի պաշտպանական ոլորտը բարեփոխելու դժվարին խնդիրներ կան»:

Կարապետյանը, իր հերթին, երախտագիտություն է հայտնել Շոյգուին՝ Հայաստանի Զինված ուժերի մարտունակության վերականգնման, զորքերի վերազինմանն ու պատրաստմանը օգնելու պատրաստակամության համար:

«Ռուսաստանը միակ պետությունն է, որն ապահովում է հայ ժողովրդի անվտանգության իսկապես շոշափելի արտադրանք և այսօր զբաղվում է անվտանգության հարցերով ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև անմիջականորեն Հայաստանի սահմաններում: Մենք պատրաստ ենք շատ սերտ և արդյունավետ համագործակցության»,-ասել է Կարապետյանը: