ՀՐԱՏԱՊ․ պայթյունից մահացածը բանկի մաքրուհին էր․․․

Ինչպես արդեն հայտնել էինք այսօր՝ ժամը 09:07-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի բանկերից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:

ԱԻՆ-ի փոխանցած տվյալների համաձայն ՝ կա մեկ զոհ և հինգ տուժած: Տուժածները հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի ԲԿ:

Auroranews-ի տեղեկություններով՝ պայթյունի պատճառը եղել է գազաբալոնը։ Աղբյուրները փոխանցում են, որ մահացել է բանկի մաքրուհին։