Զոհվածների մեջ որդուն փնտրող հայրը նրան ողջ է գտել:Այս մասին տեղեկանում ենք Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանի գրառումից:
«Այսօր մի հանդիպում ու մի բարի լուր ջերմացրին հոգիս…
Ինչ որ է, այսօր փողոցում հանդիպեցի Հակոբին։ Խոսեցինք դեսից-դենից, այն օրերից։ Ու հարցրի, թե արդյո՞ք հիշում է այդ դրվագը։ Ասաց՝ հա, նիհար, սև մորուքով էն մարդը։ Ասում եմ՝ հա՛, հա՛, նույնի՛նքը։ Ասում է՝ որդուն ողջ է գտել։
Ահա այսպիսի բարի լուրով էլ սկսվեց օրս»: