Օղու մեջ մի քանի կաթիլ մեխակի յուղ ավելացրեք: Ստացվածը ցանեք այն վայրերում, որտեղ հավաքվում են միջատները:
Խնձորի քացախ
Տարայի մեջ խնձորի քացախ լցրեք, այն պոլիէթիլենային ծածկով փակեք և ծակի վրա փոքրիկ անցք բացեք: Միջատներն անմիջապես կվերանան։
Սխտորի, դարչինի և կծու բիբարի խառնուրդ
Այս խառնուրդը քսեք պատուհանի ծայրերին ու ոչ մի միջատ չի մտնի ձեր բնակարան:
Քացախ և եթերային յուղեր
Հավասար չափով ջուրն ու քացախը խառնեք, ավելացրեք 15 կաթիլ եթերային յուղ: Խառնուրդը քսեք այն հատվածներին, որտեղ հավաքվում են միջատները:
Ցիտրոնելա և կոկոսի յուղ
Եթե ցիտրոնելայի 20-30 կաթիլը խառնեք կես բաժակ կոկոսի յուղի հետ, կարող եք ապահովել հանգիստ գիշեր ձեզ համար: Լավ խառնեք այս երկու բաղադրիչները, փոքր հատվածներով դրեք ամբողջ բնակարանում:
Վանիլի էքստրակտ և անանուխ
Վերցրեք ոչ խորը աման, բամբակ դրեք դրա մեջ և դրա վրա 4 ճաշի գդալ վանիլի էքստրակտ ավելացրեք: Դրանց վրա էլ անանուխի մի քանի տերև դրեք և այն ծածկեք մառլիայով։