Ինչո՞ւ էր թուրք մшրզիկի ականջը քաշում և ահա, թե ի՞նչ էր ականջին ասում ըմբիշ Ռшզմիկ Պապիկյանը

21-ամյա ազատ ոճային ըմբիշ Ռազմիկ Պապիկյանը 2019 թ.-ից սկսել է հաղթել մեծահասակների պայքարում, նա մեծ ցանկություն ուներ լավ արդյունք գրանցելու նաեւ Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններում, ինչը նրան հաջողվեց 2-րդ փորձից: Այս մասին նա պատմել է asekose.am-ին

«2-րդ փորձից ունեցա մեդալ մեծահասակների պայքարում: 2020-ի դեկտեմբերին առաջին անգամ Աշխարհի գավաթի ժամանակ մեդալին մոտ էի, սակայն բաց թողեցի այն: 2021 ին Եվրոպայի առաջնությունում ոսկին կրկին բաց թողեցի, ինչն սակայն ավելի է մեծացնում պայքարելու ցшնկությունը:

Ըստ երիտասարդ մարզիկի՝ ուժեղ մարդու ամենակարեւոր հատկանիշներից մեկն այն է, որ պետք է լինել հաղթող ցանկացած իրավիճակում:

«Նույնն էլ սպորտին է վերաբերում: Հաղթելը միայն ոսկին ունենալն է, ինչն ինձ դեռ չի հաջողվել: Միջազգային ասպարեզում ունեցել եմ 2 փորձ, սակայն 2 -ն էլ արծաթով են ավարտվել, բայց ես ունեմ հաղթողի հոգեբանություն եւ համապատասխան հոգեվիճակ, համոզված եմ, որ այդ օրն էլ կգա: Վերջին արծաթն էլ մարդկանց ցույց տվեց, որ երկար դшդարից հետո ես նորից պայքարում եմ»:

Նշենք, որ ամիսներ առաջ համացանցում բուռն քննարկվում էր այն տեսանյութը, որում Ռազմիկը գորգում քաշում էր թուրք մարզիկի ականջը: Հարցին՝ թե ի՞նչ էր ասում թուրք մարզիկին, Ռազմիկն ասաց, որ առաջարկել է գորգից դուրս խոսել միջադեպի վերաբերյալ:

«Ես միայն կենտրոնացած էի արդյունքի վրա: Նախապես միայն հաղթանակն էի ծրագրել: Հիմա էլ ամենամեծ ցանկությունս ու նպատակս մինչեւ տարեվերջ MMA-ում նորամուտ ունենալն է», -ասաց մարզիկը:

Անդրադարձավ նաեւ անձնական կյանքին, այն խոսակցություններին, որ սիրելի ունի, վերջինս էլ հանրային դեմք է:

«Ըստ լուրերի՝ իմ կյանքում կարող են պարբերաբար աղջիկներ լինել՝ հայտնի եւ ոչ այդքան: Փորձում եմ անձնական կյանքս հանրային քննարկման թեմա չդարձնել, հակառակ դեպքում՝ դա այլեւս անձնական կյանք չէ»: