Ամեն երեկո քնելուց առաջ պետք է աղոթել հենց այս խոսքերով, ու քո խնդրանքն անպայման լսելի կլինի Աստծուն։
Հրեշտակ մշտարթուն, հզոր պահապան մեր, որ ամբողջ օրն այս մեզ խնամեցիր, արեգակի մայր մտնելուց դու ես մեր անստվեր լույսը:
Մայր չմտնող արև պարգևիր մեզ այս գիշեր, քաղցր քուն և հանգիստ, շնորհներով լի, Աստուծո փառքի համար:
Եվ պահիր մեր հոգևոր ու մարմնավոր ծնողներին։ Ամեն:
Փա՛ռք Քեզ, Տեր Աստված մեր, որ պшրգևեցիր մեզ օրն այս խաղաղությամբ և բարիքով լեցուն անցկացնել:
Մարդասեր Աստված, այս գիշերվա ընթացքում, որը մոտենում է, փրկիր մեղքից, ազատիր չարից և առաջնորդիր դեպի բարի գործեր:
Առավոտյան օրհնություններին ու փառաբանություններին արժանի դարձրու Քո սուրբ անվանը հավատացողներին՝ պահելով խաղաղության մեջ:
Տեր Աստված մեր, տուր Քո խաղաղությունն ամբողջ աշխարհին, վերացրու ցասումն ու պատուհասը Քո արարածներից:
Ողորմիր մեր հայրերին ու եղբայրներին՝ ողջերին և հանգուցյալներին:
Ողորմիր եկեղեցի կառուցողներին, բարերարներին, բարիքներ պարգևողներին, սպասավորներին և նրանց, ովքեր սուրբ եկեղեցու հովանու ներքո են ննջում:
Տեր Աստված, օգնիր և խաղաղության մեջ պահիր քրիստոնյա թագավորներին, բարեպաշտ իշխաններին, ինչպես նաև նրանց զորքերին ու զավակներին:
Տեր Աստված մեր, Քո կամքի ողորմությամբ ամբողջ ու անխռով պահիր մեր առաջնորդներին ու վանական միաբանությունները:
Սուրբ և պատվական խաչիդ նշանով հալածիր երևելի և աներևույթ թշնամուն մեր սահմաններից և մեր բնակության վայրից:
Փրկիր մեզ հավիտենական հրից, որովհետև Քոնն է փառքը հավիտյանս։
ԱՄԵՆ