Արմինեի Ամուսինը, Գլուխը Բռնած Ու Իրեն Կորցրած, Արտասվում Էր Կնոջ Հոգեհանգստին. Անչափ Հուզիչ Տեսանյութ

Այսօր երեկոյան Կոնդի Սուրբ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցում տեղի է ունեցել «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ճամպրուկս ու ես» հաղորդման վարող Արմինե Ճաղարյանի հոգեհանգստի արարողությունը։
Armlady.am-ի լրագրողները, ովքեր ներկա են եղել, փաստում են Արմինեի ամուսնու՝ Վահե Խաչատրյանի՝ իրենց կորցրած արտասվելը։

Հիշեցնենք, որ Վահեն ականատես է եղել դժբախտ պատահարին։ նա ցանկացել է օգնել, սակայն չի հաջողվել, գետը վայրկյանների ընթացքում քշել-տարել է սիրված հաղորդավարուհուն։ Արմինե Ճաղարյանի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա վաղը՝ նույն եկեղեցուց։


Armlady.am-ը ևս մեկ անգամ իր խորին ցավակցություններն է հայտնում և զորակցում է դժբախտ պատահարի հետևանքով մահացած հաղորդավարուհի, «Ճամպրուկս ու ես» նախագծի վարող Արմինե Ճաղարյանի ընտանիքին և հարազատներին։