Լիլի Մորտոն առաջին անգամ անկեղծացել է ամուսնու երեխաների հետ ապրելու, նրшնց մոր վերաբերմունքի, իր մայրանալու և հոր կորստից հետո ծանր պայմաններում հայտնվելու մասին (Տեսանյութ)

«Ամուսինս չի հարմարվում կերպարիս հետ, փորձում է, բայց շատ դժվար է ստացվում, որովհետեւ հայի կերպարի մեջ չեմ մտնում ու չեմ էլ մտնելու: Ես չեմ մտածում, որ եթե բաց ես հագնվում կամ կարճ, ուրեմն՝ հայ կոչվելու իրավունք չունես: Վադիմը կարողացել է քիչ թե շատ հարմարվել իմ տեսակն ամեն օր ճանաչելով, ինքը հասկանում է, որ համացանցի Լիլին այլ կերպար է, իսկ իրականում Լիլին այլ մարդ է, որից շատ քիչ է», -Tert.am-ի հետ զրույցում ասել է Լիլի Մորտոն:

Լիլիի խոսքով՝ հավատում էր, որ կամուսնանա, ուղղակի մտածում էր, որ պետք է այնքա փնտրի, որ գտնի իր մարդուն.

«Երբեւէ չեմ կասկածել, որ կգտնեմ իմին, ով չի ցանկանա ինձ փոխել: Ես հավատում եմ, որ նա հենց իմն է»:

Ըստ Լիլի՝ ինքը հանուն ամուսնու փոխել է իր ոճը, հասկացել է, որ առօրյա կյանքում պետք է Լիլիթ լինի եւ տարբերվի բեմական կերպարից:

«Նախկինում, երբ դեռ միասին չէինք ապրում, լինում էր, որ վիճում էինք հագուստի պատճառով, մտածում էինք՝ վերջ: Եղել է, որ մեկ շաբաթ չենք խոսել: Հիմա հնազանդվում եմ, երբ սիրում ես ու վախենում ես կորցնել, հնազանդվում ես»:

Լիլին հերքել է այն լուրերը, որոնց համաձայն՝ ամուսինը լքել է կնոջն իր համար: Լիլին նաեւ նշել է, որ եթե նման բան լիներ, ապա ամուսնու երեխաներն իր հետ դժվար լավ հարաբերություններ ունենային, սակայն ամեն բան հրաշալի է:

«Ամուսնուս երեք երեխաներն էլ իմն են, ես նրшնց շատ եմ սիրում: Ամուսնուս նախկին կինն էլ կարծում եմ, որ դեմ չէ, քանի որ երեխաները մեզ հետ են ապրում: Նրանք ամուսնալուծվել են մոտ 6-7 տարի առաջ, իսկ ես եւ Վադիմը միասին ենք 3.5 տարի»:

Լիլին խոստովանել է նաեւ, որ երազում է մայրանալու մասին:

«Շատ եմ ցանկանում մայր դառնալ, այդ ցանկությունն առաջացավ, երբ սկսեցի շփվել Վադի հետ: Այս տшրի չեմ կարծում, որ կստացվի, որովհետեւ աշխատանքիս հետ կապված պլաններ կան,  եթե չանեմ հիմա, հետո ինքս ինձ մեղադրելու եմ, միայն կասեմ, որ երբ ես հանգիստ եմ, ուրեմն՝ ամեն ինչ լավ է լինելու»: