Սոս Ջանիբեկյանը` իրեն ծեծի ենթարկելու լուրերի մասին

Այսօր համացանցում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ երեկ դերասան Սոս Ջանիբեկյանին ծեծի են ենթարկել Տերյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում։

Թեմայի վերաբերյալ Սոսը ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որը ստորև ներկայացնում ենք.

«Ես ողջ առողջ եմ, ոչ մեկի հետ կոնֆլիկտ չեմ ունեցել, ոչ մեկ ինձ չի ծեծել, թու, թու, թու. հույս ունեմ չեն էլ ծեծի:

Շնորհակալություն անհանգստության համար, լավ օր բոլորին»,-գրել է նա։