Եկեք բոլորս միասին հիշենք 1,5 միլիոն զոհերին․ Քիմ Քարդաշյանը՝ Հայոց ցեղասպանության մասին

Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը գրառում է կատարել 1915թ․-ի Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ հրապարակելով լուսանկարներ, որոնք արվել են 2019թ․-ին քրոջ՝ Քորթնիի եւ երեխաների հետ Հայաստան կատարած այցի ընթացքում։

«Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցն է։ Եկեք բոլորս միասին հիշենք այդ ողբերգության 1,5 միլիոն զոհերին։ Ես այնքան հպարտ եմ, որ Ամերիկան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը»,- Ինստագրամի և Ֆեյսբուքի իր էջերում գրել է Քիմը՝ օգտագործելով «ArmenianGenocide» և «NeverFoget» հեշթեգերը։