Ձմերուկի չբացահայտված կողմերը՝ օգտшկար և վնա սակար ազդեցությունը. Հիվան դություններ, որոնք կարելի է բուժել ձմերուկի միջոցով, նшև՝ ձեռք բերել

Ձմերուկի օգտակարության բուն պատճառը ցիտրուլինի պարունակությունն է, որը նպաստում է արյունատար անոթների լայնացմանը: Բացի այդ, ցիտրուլինը վերածվում է արգինին անվամբ ամինաթթվի, որը հրաշալիորեն սնուցում է սիրտը, արյունատար համակարգը եւ բարձրացնում է դիմադրողականությունը:

Ձմերուկը ունի միզամուղ հшտկություն, իր հետ դուրս է բերում նյութափոխանակության հետևանքով օրգանիզմում կուտակված վնասակար նյութերը։ Միզամուղ հատկությունների շնորհիվ ձմերուկը շատ օգտակար է հատկապես երիկամային հիվանդությունների դեպքում։ Ձմերուկի կարմիր գույնը վկայում է լիկոպինի առկայության մասին, որն իջեցնում է քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը:

Ձմերուկն իջեցնում է արյան ճնշումը և լավшցնում անոթների անցանելիությունը:

Արյան ճնշման իջեցմանը նպաստում ե նաև այն, որ ձմերուկը օրգանիզմից դուրս է բերում աղերը: Այսպիսով, ձմերուկը լավ բուժիչ միջոց է հիպերտոնիայի սկզբնական շրջանի բուժման համար:

Ձմերուկը համարվում է օրգանիզմի համար օգտակար վիտամինների աղբյուր: Այն իր մեջ պարունակում է A, C և B6 վիտամիններ:

A վիտամինը շատ կարևոր է տեսողության համար

C վիտամինը  պայքարում է տարատեսակ վարակների դեմ

B6 վիտամինն օգնում է դիմադրողական համակարգին անհրաժեշտ հակամարմիններ արտադրել

Ձմերուկով ճաշելիս 2 ժամ առաջ և հետո խորհուրդ չի տրվում ուտել աղի ուտեստներ։ Աղը կապում է հեղուկը օրգանիզմում, ինչի հետևանքով ջրաշատ ձմերուկը կարող է այտուցվածության պատճառ դառնալ և խոչընդոտել սրտի բնականոն աշխատանքին։

ձմերուկն օգնում է նաև նիհարել ցանկացողներին։

Սակայն այս հրաշալի միրգն ունի նաև վնա սակար հատկություններ

Բժշկի խոսքով՝ բոստանային այդ կուլտուրան մեծ վն աս չի հասցնի առողջ երիկամներով մարդուն, սակայն նրանք, ովքեր երիկամային խնդիրներ ունեն,  պետք է սահմանափակեն ձմերուկի օգտագործումը։

«Երիկամները հաճախ չեն կարողանում հարկավոր քանակությամբ ջուր արտամղել, ինչի արդյունքում ի հայտ են գալիս հիպերտենզիա և այտուցներ»,-զգուշացրել է մասնագետը։

Ձմերուկը մեծ քանակությամբ պարզ ածխաջրեր է պարունակում, որոնք ենթաստամոքսային գեղձի վրա մեծ ծանրաբեռնվածություն են առաջացնում:

Ձմերուկի օգտագործումը հակ ացուցված է միզասեռական համակարգի հիվ անդություններով մարդկանց։ Դրա օգտագործմանը զգուշավորությամբ պետք է մոտենան նաև շաքարախտով հիվանդները։

«Բացի դա, խոնավության պատճառով այն նաև լեղամուղ հատկություն ունի, իսկ լեղու բարձր արտադրողականությունը խթանում է ենթաստամոքսային գեղձի աշխատանքը` ստիպելով ավելի շատ մարսողական ֆերմենտ արտադրել։ Որպես հետևանք՝ խրոնիկական բորբոքման դեպքում կարող եք հիվանդության կրկնություն ստանալ»

Մասնագետը նաև նշել է, որ առողջ մարդը սովորաբար կարող է օրական 500 գրամից մինչև մեկ կիլոգրամ ձմերուկ ուտել:

Ձմերուկը հատկապես վտանգավոր է, եթե աճեցված է արհեստական պայմաններում։ Բանն այն է, որ ձմերուկի արագ հասունացման համար «նրան» «կերակրում են» ազոտային պարարտանյութերով, որոնք ինքնին առանձնապես թունավոր չեն, բայց հայտնվելով աղեստամոքսային համակարգում՝ փոխակերպվում են վնասակար միացությունների։ Հենց դրանք էլ ուռուց քային հիվանդություններ են առաջացնում։

Այդպիսով, բոլորի համար այդքան սիրելի պտուղը կարող է խիստ վ տանգավոր լինել։ Այդ պատճառով խորհուրդ է տրվում ձմերուկը ուտել միայն դրա բնականոն հասունացման սեզոնին, իսկ ընտրությանը մեծ պատասխանատվությամբ վերաբերվել։