Առավոտյան այս աղոթքն ամեն օր կատարեք ձեր տանը, ու տունը կլցվի բերկրшնքով

Հանուն Հո՛ր և Որդվո՛ և Հոգվո՛ւյն Սրբո և Լույսի` չարիքի հետքերը սրբող, և մաքրագործող անբասիր Ոգո՛ւ, որ բուժո՜ւմ է ու վերքե՜րն ամոքում, որ ներշնչում է Հո՜ւյս, Հավա՜տ ու Սե՜ր և մութ հոգու մեջ վառում է լույսե՜ր:

Աղոթում եմ Քեզ, Հա՛յր մեր երկնային, Այս նվիրական, անձնական պահին, Երբ հաղորդակից դարձրել ես հոգուս Քո հավերժական Լույսի՜ն դրախտային,

Երբ իմ խոսքերը ծնվում են հիմա`Սեր խոստովանելով լուսե Բարձրյալին, Երբ պարզորոշ են դառնում, ակամա, Անբացատրելին ու անիմանալին: Տե՛ր` իմ ոգեղեն խանդավառության, Տե՛ր` իմ հավատքի` զորեղ, անկոտրում, Պարգևիր մեզ Սե՜ր` պտո՜ւղ Էության, Պահպшնիր խնդրում եմ Սե՜րը մեր սրտում:

Թո՛ղ, որ Արարչի քո մաքո՜ւր Լույսով Մի՛շտ անէանան շողքերը չարի, Թո՛ղ, որ կենսատու, անսահման Հույսով Մեր գոյությունը Բարի՜ն արարի:

Քո մաքրագործող Հավատքով լուսե Ներդաշնակ ապրենք Մայր Բնության հետ; Եվ կարողանանք տեսնել ու լսել` արժևորելով Ճշմարիտը հավետ:

Ես խնդրում եմ Քեզ՝ պահպանիր Կյա՜նքը, Իմաստավորիր Գո՛յը երկրային, Որ, վայելելով կյանքի հմա՜յքը, միշտ արժանանանք Լույսի՜ն երկնային:

Ամեն