ՀՐԱՏԱՊ․ Հենց հիմա հրթիռային համակարգեր են ուղարկվում և

Ռուսաստանը հրթիռային համակարգեր է ուղարկում Գոմել, հետևաբար Բելառուսն ակտիվորեն օգտագործվում է ագրեսիա իրականացնելու համար։ Այս մասին ասել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը, տեղեկանում ենք Украинская правда-ից:

«Հակառակորդը չի թողնում Դոնեցկի և Լուգանսկի շրջաններն ամբողջությամբ գրավելու իր ծրագրերը, նա նաև ոտնձգություն է անում Խարկովի շրջանի վրա և փորձում ամրապնդել իր դիրքերը: Հիմա մենք տեսնում ենք, որ հրթիռային համակարգեր են ուղարկվում Գոմելի շրջան, հակառակորդը փորձում է դրանք կենտրոնացնել այնտեղ, ակնհայտորեն դա կապված է հրթիռային հարվածներ հասցնելու կամ այնտեղ որպես շանտաժի ու ահաբեկման գործիք օգտագործելու ծրագրերի հետ։»,-ասել է նա:

Նա նշել է, որ Բելառուսի տարածքը շարունակում է ակտիվորեն օգտագործվել Ռուսաստանի Դաշնության կողմից ագրեսիա իրականացնելու համար:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։