Եթե ռուս խաղաղապահները չլինեն, ապա Արցախ չի լինելու, սա միանշանակ է

Եթե ռուս խաղաղապահները չլինեն այստեղ, ապա Արցախ չի լինելու։ Այսմասին «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը։

«Մենք չպետք է էքսպերիմենտների դիմենք, ինչոր արկածախնդրության գնանք։ Մարդիկ կան`տարբեր գնահատականներ են տալիս, ոմանք բղավում են`իրենց հայրենասերի տեղ դրած, Արցախի ճակատագիրը խաղալիք չէ, հատկապես` հիմա։

Այո, առանց ռուս խաղաղապահների չի լինելու Արցախ, սա միանշանակ է, թող որևէ մեկի մոտ իլյուզիա չլինի, մենք ենք, չէ՞, այստեղ ապրում և մենք չենք ուզում պատմության մեջ դառնանք այն սերունդը, որ կորցրել է 15 000 տարվա մեր հայրենքիը։ Սա բոլորը պետք է իմանան, սա նշանակում է, որ խելոք պետք է լինենք և հեռու մնանք դեմագոգներից, թույլ չտանք, որ նրանք ազգի ճակատագիր որոշեն»,- ասել է Բաբայանը։

Անդրադառնալով Արցախի Փառուխ գյուղում տեղի ունեցած վերջին դեպքերին՝ արտգործնախարարը ասել է

«Ռուս խաղաղապահները առաջին անգամ տեսել են՝ ով ով է, հասկացել են՝ ինչ է Ադրբեջանը, այս իրադարձությունները անակնկալի բերեցին նաև ռուս խաղաղապահներին։ Թշնամու նպատակներից մեկն այն է, որ խարխլի ռուսհայկական եղբայրական հարաբերությունները, ո՞ւմ է սա օգուտ տալիս, որևէ մի հայի դա օգուտ չի տալիս։

Պետք է ևս մեկ անգամ նշենք, այո՛, ռուսը մեզ համար եղբայրական երկիր է, բայց դա նաև չի նշանակում, որ մենք դեմ ենք կամ թշնամի ենք ԱՄՆին կամ Ֆրանսիային»,- նշել է Դավիթ Բաբայանը։