Ձերբակալվել է ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակում ձերբակալվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը։

Տեղեկությունը լրատվամիջոցներին հաստատել է կոմիտեի մամուլի քարտուղար Մարին աՕհանջանյանը, սակայն այլ տեղեկություններ չի հայտնել։

Հակակոռուպցիոն կոմիտեում ԱԻՆ պաշտոնատար անձանց կոռուպցիոն գործողությունների փաստի առթիվ հարուցված քրեական գործով մոտ ԱԻՆ 150 աշխատակից է հարցաքննվել, որոնց մեծ մասին մեղադրանք է առաջադրվել եւ մոտ 5-ից ավելի անձ էլ կալանավորվել է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ նախարար Փիլոյանին 14 օրով ուղարկել է արձակուրդ։