Ադրբեջանը միշտ գնալու է հայերին, Հայաստանն ու Արցախը ոչնչացնելու ճանապարհով մինչեւ չպատժվի. Թեւան Պողոսյան (տեսանյութ)

Մինչև մենք չընկալենք, որ Ադրբեջանը մեր թշնամին է, որ մենք եւս իր համար թշնամի ենք, եւ նրա երազանքն այն է, որ հայեր չլինեն, Արցախ, Հայաստան չլինի՝ նա միշտ գնալու է այդ ուղղությամբ ։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է քաղաքագետ Թևան Պողոսյանը՝ արձանագրելով, որ նման պայմաններում միակ ճիշտ տարբերակը Ադրբեջանին պատժելն է, ջարդելը

Բանախոսի արձանագրմամբ՝ սա դարավոր քաղաքականություն է, 102 տարի առաջ Շուշիում կոտորել են մոտ 20 հազար մարդ, դրանից առաջ այլ տեղեր են մորթել, կոտորել, 1915-ին Թուրքիայում Հայոց Ցեղասպանություն է եղել, ու այս ամենը այդ նույն քաղաքականության հետևանքն է։

«Հիմա եկել է մեր օրերը, ու Ադրբեջանը, միևնույն է, չի համարում, որ ինքը պետք է կանգնի, հանդարտվի, խաղաղության գնա, այլ մտածում է ինչից օգտվի ու օգտվում է՝ առավել ևս ռուս-ուկրաինական պատերազմի ձգձգման ֆոնին»,- ասել է Թ.Պողոսյանը՝ ավելացնելով, որ Ալիևն այսօր ռուսական և թուրքական կրակների արանքում է, եւ ցավալին այն է , որ այդ վիճակում կարծես ամենաշատը ՀՀ իշխանություններ են փորձում օգնել նրան՝ այդ վիճակից դուրս գալու համար։

Բանախոսն անդրադարձել է նաև քաղաքական ու անվտանգային այլ կարևոր հարցերի։

Մանրամասները՝ տեսանյութում։