Ռուսաստանը փորձում է սպանել Զելենսկուն

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտարարել է, թե ռուսները «դեռ փորձում են սպանել Վլադիմիր Զելենսկուն»։

Այս մասին նաասել է BBC-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ ռուսները չորս անգամ կրակել են նախագահի աշխատակազմի մոտ։ Բացի այդ, նրանք ցանկանում են ռազմաքաղաքական բարձր ղեկավարությունից «հեռացնել» ինչոր մեկին, մասնավորապես՝ հենց Արեստովիչին։

«Ձեր հնազանդ ծառան, ի դեպ, առաջին հնգյակում է, սա օպերատիվ տվյալներից է: Քանի որ ընթանում է բանակցային գործընթաց, ապա հարվածել նախագահի աշխատակազմին, որտեղից ընթանում է այս գործընթացը տեսակապով, նշանակում է կտրել բանակցությունների քո բոլոր ուղիները: Իսկ եթե բանակցություններ չլինեն, սա բոլորովին այլ իրավիճակ է»,- ասել է Արեստովիչը։