Պուտինը Ռամզան Կադիրովին գեներալ-լեյտենшնտի կոչում է շնորհել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին ներքին զորքերի գեներшլ-լեյտենանտի կոչում է շնորհել։

 

Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, տեղեկությունը հաստատել է չեչենական խորհրդարանի խոսնակ Մագոմեդ Դшուդովը։

Նա ընդգծել է Կադիրովի ներդրումը Չեչնիայում միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցում։

Դաուդովը շնորհավորել է Չեչնիայի ղեկավարին՝ նոր կոչման համար։


Ավելի վաղ Չեչնիայի ղեկավարը հաղորդել էր, որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությանը մասնակցում են Կադիրովների գերդաստանի բոլոր տղամարդիկ։