Մասնագիտությամբ բանասեր Արևիկ Գրիգորյանն անդրադարձել է Էջմիածնի քաղաքապետի կողմից թույլ տված ապօրինությանը։
Մասնավորապես նա նշել է, որ քաղաքապետի թեթև ձեռքով հսկայական հողատարածք վաճառվել է ոմն Գայանե Վարդանյանի, ով հանդիսանում է Անկարայի թուրք բնակչի կինը»։
Վերջինիս որդին`Դավիթը, նախորդ շաբաթ, 4 ոստիկանի ուղեկցությամբ էլ եկել ու վնասել է Արևիկ Գրիգորյանի ընտանիքին պատկանող այգին։ Ավելի քան 20 ծառ ու խաղողի ողկույզ է փչացել։
Տեսանյութում կինը ներկայացնում է, որ Դավիթը հայտարարել է, թե ինքը գնել է իրավապահներին ու ինչ ուզի`կանի։
Արևիկ Գրիգորյանի խոսքով, թաղամասը նաև բարեկարգման խնդիր ունի, բայց իրենք պատրաստ են շարունակել ապրել անգամ այդ պայմաններում, բայց իրենց հողը թուրքին չվաչառվի։
Տեսանյութը՝ Newspress-ի