Չեմ հավատում, որ որդի կորցրած մայրը կաբլուկներով ու կարմիր շորով՝ «խաչիկ- վաչիկ» զռռոցի տակ կտռճկեր. Գայանե Փատյանի սկանդալային գրառումը

Հեռուստահաղորդավարուհի Գայանե Փայտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Արցախյան առաջին ու Քառօրյա պատերազմում զոհվածների ծնողների՝ Աննա Հակոբյանի կողմից կազմակերպված խնջույքի ժամանակ պարելուն.

«Հորս մահից հետո, արդեն 29 տարի, մայրս ոչ մի առիթի ժամանակ չի պարել, ոչ իմ, ոչ քրոջս հարսանիքներին, անգամ 10 տարի սպասած ու երազած առաջնեկ զույգ թոռների’ աղջիկներիս ծնվելու առիթով։ Իր կորուստն ու վիշտը ինքն արդեն 29 տարի նաեւ այս կերպ է տանում։ Չեմ հավատում, որ որդի կորցրած մայրը 1,5 տարի հետո մետրանոց կաբլուկներով ու կարմիր շորով խաչիկ- վաչիկ զռռոցի տակ կտռճկեր։ Մեկա, չեմ հավատում։ Խոր կասկած ունեմ, թե դրանք մեր զոհված տղերքի հետ որեւէ կապ ունեն։ Փողին մունաթ…»: