Ու՞մ վերահսկողության տակ են Փառուխ գյուղն ու Քարագլուխ բարձունքը. ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

«Ազատագրում» շարժման ղեկավար Միկա Բադալյանը գրում է.

Ես ևս մեկ անգամ հաստատում եմ այն տեղեկատվությունը, որն ավելի վաղ հրապարակել էի։

Փառուխ գյուղը գտնվում է ՌԴ խաղաղապահ ուժերի լիակատար վերահսկողության տակ, Քարագլուխ բարձունքում դեռ կան թշնամու ուժերի դիրքեր, բայց դրանք շուտով դուրս կբերվեն։

Ի դեպ, թշնամու ավելի քան 200 զինվոր արդեն լքել է մեր տարածքները, մնացածներն էլ ընտրության հնարավորություն չունեն։

Իհարկե, վտանգ կա, որ մյուսները կփորձեն մնալ, և հենց այդ պատճառով էլ առաջիկա օրերին տարածքները մաքրվելու են։
Չեմ ուզում խոստումներ տալ, բայց ես հույս ունեմ, որ առաջիկայում ձեզ համար ռեպորտաժ կանեմ հենց Փառուխից։