Ադրբեջանը հայտարարել է Արցախի գազամատակարարման մեկնարկի մասին

Ստեփանակերտում եւ հարակից բնակավայրերում բնական գազի մատակարարումը կվերականգնվի մարտի 28-ին թեստային ռեժիմով: Այդ մասին Sputnik Ադրբեջան-ի փոխանցմամբ՝ հայտնել Է Azəriqaz արտադրական միավորումը:

Ըստ նրա՝ գազի մատակարարման հետ կապված վերջին ժամանակներս նկատվող խնդիրները կապված են իբրև թե ղարաբաղյան տնտեսական շրջանում գազային ցանցերի շարքից դուրս գալու հետ, որոնք երկար տարիներ աշխատել են առանց վերանորոգման:

Ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության համաձայն՝ մարտի 29-ից գազամատակարարման համակարգը կգործի արդեն նորմալ ռեժիմով։

«Չնայած առատ ձյանն, Azeriqaz-ի աշխատակիցները անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում դժվարամատչելի վայրում վթարի հետեւանքները վերացնելու համար», — ասված է հաղորդագրության մեջ: