Արցախցի կանանց հավաքը՝ Արցախի ժողովրդի անվտանգության խնդիրների լուծման պահանջով

Այսօր՝ մարտի 26-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Արցախի ժողովրդի անվտանգության խնդիրների լուծման պահանջով հավաք է տեղի ունեցել։

Հավաքի մասնակիցները կոչ են արել միանալ իրենց հավաքին՝ Արցախում նոր ցեղասպանությունն ու Արցախի հայաթափումը կանխելու նպատակով։ Հավաքը նախաձեռնվել է Արցախի կանայք՝ հանուն Արցախի ապագայի նախաձեռնության կողմից։