Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը` Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից դիվերսիոնգործողությունների փորձի վերաբերյալ բացարձակ սուտ է, որը սեփական սադրանքներըկոծկելու պարզունակ նպատակ է հետապնդում:
Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ ՊԲ—ն հայտնել էր այսօր ժամը 11:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ, ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տակ գտնվող տարածքում: