Այս 10 ամենահայտնի ու ամենահամեղ մթերքները ձեր քաշի ամենшմեծ թշ նամին են. 1 շաբшթ մի օգտագործիր ու կունենաս ամենանրբագեղ մարմինը

Եգիպտացորենի փաթիլներ

«Փաթիլներ կերեք նիհարելու համար»,-  հավատացնում են գովազդում նկարահանվող նիհար աղջիկները: Մենք էլ կուրորեն հավատում ենք նրանց՝ գրեթե ամեն օր ուտելով կաթով փաթիլներ: Իրականում կես բաժակ փաթիլը 37 գրամ շաքար է պարունակում, ինչն արդեն գերազանցում է օրшկան սահմանված չափը:

Շոկոլադե բատոններ

Շոկոլադե բատոնները թեթև ընդմիջման ամենաարագ և հեշտ միջոցն են, երբ ժամանակ չկա, սակայն ցանկանում եք ուտել: Մի քանի օր շարունակ շոկոլադե բատոններ ուտելու դեպքում սիրելի ջինսերը կարող են այլևս չհամապատասխանել ձեզ: Պատճառն այն է, որ մեր սիրելի շոկոլադե բատոնները գրեթե ամբողջությամբ շաքարից են բաղկացած: 55 գրամ շոկոլադե բատոնը 27,5 գրամ շաքար է պարունակում, ինչը համապատասխանում է 6-7 թեյի գդալին:

Յոգուրտներ և կաթնաշոռով դեսերտ

Գրեթե բոլոր դիետոլոգները խորհուրդ են տալիս սննդակարգ ներառել յոգուրտ, կաթնաշոռ, կեֆիր: Սակայն այդ բոլոր խորհուրդները վերաբերում են բնական մթերքներին: Այսպես, օրինակ, առողջ ապրելակերպ վարողների սիրելի «Ակտիվիայի» մեջ պարունակվում է մոտավորապես 6 թեյի գդալ շաքար:

Pepsi и Coca-Cola

Մենք սիրում ենք այս խմիչքները, քանի որ դրանք հագեցնում են ծարավը և հագեցվածության զգացում են տալիս: Սակայն դա երկար չի տևում, և 10-15 րոպե անց մենք նորից ցանկանում ենք ուտել և խմել: Հենց այս կերպ մեր օրգանիզմում հայտնվում են ավելորդ կալորիաներ, որոնք հետագայում վերածվում են ճարպերի փորի հատվածում: Որտեղի՞ց են դրանք հայտնվում: Իհա՛րկե շաքարից: Այսպես, Pepsi-ի 0.33 լիտր շիշը պարունակում է 8 թեյի գդալ շաքար, իսկ Coca-Cola-ինը՝ 7:

Հախճապատ դրաժե

«Ինչ կարող է տեղի ունենալ M&M’S-ի փոքրիկ տուփ ուտելուց»,- ինքներս մեզ համոզելով՝ վերջին պահին խանութից գնում ենք տարբեր գույների կոնֆետներ պարունակող տուփ: Ստիպված ենք հիասթափեցնել ձեզ. այդ դրաժեի 100 գրամում պարունակվում է 472 կալորիա, իսկ 45 գրամ տուփում պարունակվում է 6 թեյի գդալ շաքար:

Nutella

Այն շատ կալորիաներ է պարունակում, քանի որ դրա 70 տոկոսը բաղկացած է ճարպերից և շաքարից: Դրա ընդամենը 2 ճաշի գդալը պարունակում է 200 կալորիա և 21 գրամ շաքար:

Սուրճ  3-ը 1-ում

Երբ մենք նույնիսկ մեկ բաժակ սուրճ խմելու ժամանակ չենք ունենում, սկսում ենք օգտվել արագ լուծվող սուրճերից: Իրականում դրանք օրգանիզմի համար գրեթե ոչ մի օգտակար բան չեն պարունակում: Ստանդարտ 20 գրամանոց 3-ը՝ 1-ում սուրճը մոտավորապես 70 կալորիա է պարունակում և 10 գրամ շաքար:

Կետչուպ

Անսպասելի է, այնպես չէ՞: Իրականում աղի և մի փոքր կծու համ ունեցող կետչուպը ևս շաքար է պարունակում: 100 գրամ կետչուպը 20-30 գրամ շաքար է պարունակում: Իհարկե, ոչ ոք միանգամից մեկ տուփ կետչուպ չի ուտում, սակայն պետք է մտածել, թե այս հայտնի մթերքի օգտագործումից մեկ ամիս անց որքան ավելորդ ճարպեր կունենաք:

Փաթեթավորված հյութեր

Մենք դեռ մանկուց գիտենք, որ հյութերը ոչ միայն համեղ են, այլև օգտակար: Սակայն ասվածը փաթեթավորված հյութերին չի վերաբերում՝ հաշվի առնելով, որ դրանք մեծ քանակով շաքար են պարունակում: Այսպես, 350 գրամ նռան հյութը պարունակում է մոտավորապես 58 գրամ շաքար, խնձորինը՝ 39 գրամ, իսկ բալինը՝ 37 գրամ:

Էներգետիկ խմիչքներ

Ի՞նչ անել, երբ առջևում շատ աշխատանք կա անելու, սակայն ցանկանում եք քնել: Հաճախ խորհուրդ է տրվում այդ դեպքերում օգտագործել էներգետիկ խմիչքներ: Սրանք իրականում կարող են որոշ ժամանակով բարձրացնել ձեր աշխատունակությունը, սակայն չարաշահել դրանք չի կարելի: Հшկառակ դեպքում հնարավոր է զարկերակային ճնշման և արյան մեջ շաքարի քանակի բարձրացում: Red Bull-ի մի տարան, օրինակ, 27 գրամ շաքար է պարունակում: