Փաշինյանն իմ գրասենյшկ եկավ. Սեյրան Օhանյшնը պատմել է իր ու Նիկոլ Փաշինյանի գաղտնի խոսակցության մասին

2018-ից հետո էլ ինժեներական աշխատшնքները շարունակվել են, բայց համեմատել նախկինում արված աշխատանքների հետ` անընդունելի է։ Ազգային ժողովում հայտարարեց  «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով նախկինում և իշխող ուժի ղեկավարման տարիներին արված աշխատանքներին։

«Ինժեներական առաջին խոշոր աշխատանքներն իրականացվել են 1996-98 թվականներին, երկրորդ ամենալայնածավալ աշխատանքներն իրականացվել են 2003-06 թվшկաններին, իսկ 2008-ից հետո լայնամասշտաբ աշխատանքներն են իրականացվել նաև ՀՀ սահմաններում։ Բացի այդ, ահռելի ականապայթյունային և ոչ ականապայթյունային ինժիներսակրավորական համակարգ է ձևավորվել»,- ասաց նա։

Նրա խոսքով` 500-ից ավել երկարաժամկետ բետոնյա կրակակետեր են եղել բոլոր բնագծերում։

Նաև նշեց` Ապրիլյան պատերազմի ժամանակ մխրճում է եղել միայն 20 կիլոմետր հատվածում։ Բացի այդ, կահավորվել են խրամատներ, հակատանկային փոսեր, ճանապարհներ։

«Ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանն Ապրիլյան պատերազմից հետո ինձ մոտ եկավ. իմ աշխատասենյակում հարցադրում կատարեց` ինչպե՞ս է ստացվել, որ Ապրիլյանից հետո ավելի շատ ենք աշխատանք կատարել, քան նախկին տարիներին։ Ես սեղմեցի կոճակը և բանակի հրամանատարի հետ խոսեցի՝  նրան հարց տալով, թե քանի՞ կիլոմետր հակատանկային փոս ունի. ինձ պատասխանեց` 483 կմ, իսկ քանի՞սն ես հիմա կառուցել՝  6.7 կիլոմետրը։ Հիմա ինչպե՞ս է ստացվում` նախկինում ավելի քիչ է արվել»,- ասաց Օհանյանը։