Անտառային հրդեհներն այս գիշեր հասել են Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Մուղլա շրջшնի ջերմաէլեկտրшկայան։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստովանել էր, որ հրդեհների հետևանքով Միլասի ՋԷԿ-ը վտանգված է: Դրանից ժամեր անց ՋԷԿ-ը հայտնվեց կրակի օիրաններում։
«Կրակը տարածվել է դեպի ՋԷԿ: Բոլորը տարհանվում են կայանից, հնչում են տագ նապի ազդանշաններ»,- նշվում է Մուղլա շրջանի Միլասի քաղաքապետարանի տարածած հայտարարության մեջ:
Ջերմաէլեկտրակայանի շրջակայքում խրամատներ են փորվել, աշխատում են հրշեջ-փրկարարական ջոկատները: