Այսօր Սոնա Ռուբենյանի հարսանիքն է. ահա, թե ով է երգչուհու փեսացուն

Այսօր նոր փուլ է սկսվում երգչուհի Սոնա Ռուբենյանի կյանքում. նա ամուսնանում է։ Համացանցում հայտնվել են հանդիսավոր արարողության առաջին կադրերը։

Պսակադրությունը տեղի է ունեցել Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում, իսկ հարսանյաց հանդեսն անցկացվում է Դվինում։

Ըստ լուրերի՝ Սոնայի ընտրյալ Էմիլը գեղասահքի մարզիչ է, ինքն էլ նախկինում զբաղվել է այդ մարզաձևով, որին առնչություն ունի նաև նրա մայրը։

Զույգը ծանոթացել է ֆիթնես ակումբներից մեկում։ Նշանադրության արարողությունը կատարվել է հուլիսին։