Եթե հոտառություն չունեք, ապա անմիջապես դիմեք բժշկի. դրա բացակայությունը հետևյալ հիվանդություններն է առաջացնում

COVID-19 կորոնավիրուսային վարակը բնավ միակը չէ, որի պատճառով մարդիկ կորցնում են հոտառությունը։ Ինչպես հավաստիացնում են վարակաբան Տատյանա Չալենկոն եւ թերապեւտ Տատյանա Ռոմանենկոն (Ռուսաստան), կա նման հիվանդությունների մի ամբողջ շարք։

Ինչպես տեղեկացնում է Ura.ru-ն, հոտառության կորուստը կարող է տեղի ունենալ տարբեր շնչառական հիվանդությունների, ալերգիայի, ինչպես նաեւ նյարդային համակարգի ախտահարման ժամանակ։

Չալենկոյի խոսքով՝ հոտառության կորստին կարող են նպաստել շնչառական վիրուսները, ալերգիկ ռինիտները, վազոմոտորային ռինիտները, ինչպես նաեւ կենտրոնական նյարդային համակարգի ախտահարման հետ կապված հիվանդությունները, օրինակ՝ ցրված սկլերոզը կամ Ալցհեյմերի համախտանիշը։

Ռոմանենկոն իր հերթին նշել է, որ հոտառության հետ կապված խնդիրներ կարող են առաջ բերել քթի խոռոչի, վերին շնչուղիների ցանկացած հիվանդությունները, ցանկացած շնչառական վիրուսային վարակը, հարբուխը, փակ քիթը, ինչպես նաեւ ալերգիկ հիվանդությունները։

Մասնագետն ավելացրել է, որ պացիենտի ճիշտ ախտորոշման համար անհրաժեշտ է բուժզննում անցնել բժշկի մոտ։