Կապշեք, երբ տեսնեք, թե ի՞նչ գումարներ են պահանջում աստղերն Ամանորին

Филипп Киркоров. Новогодний огонек 2012 на ТРК Украина.

Ռուսաստանցի աստղերը գրեթե կրկնակի թանկացրել են ամանորյա կորպորատիվ երեկույթներին մասնակցելու համար սահմանած հոնորարները։

Դրանց միջին չափը, ինչպես տեղեկացնում է ՌԲԿ գործակալությունը, հասել է 1,5-2 մլն ռուբլու, ինչը գրեթե կրկնակի բարձր է 2019 թվականի սակագներից։ Մինչև կորոնավիրուսի համաճարակը պարգևավճարի քննարկվող չափը չէր գերազանցում 1-1,5 մլն ռուբլին։ Աստղերը գնաճը հիմնավորում են այն հանգամանքով, որ դեկտեմբերի վերջին հնարավոր համերգների քանակը սահմանափակ է։ Միաժամանակ, մայրաքաղաքային արտիստի ելույթը Մոսկվայում ավելի ցածր արժեք ունի, քան այլ բնակավայրեր մեկնելու պարագայում։ Տարբերությունը կազմում է առնվազն 25%, բայց հաճախ աճում է կրկնակի անգամ։ Դա էլ բացատրվում է նրանով, որ Մոսկվայում արտիստը մեկ երեկոյի ընթացքում կարող է մի քանի ելույթ ծրագրել, իսկ այլ վայրերում ստիպված է բավարարվել մեկով։

Նշվում է, որ թոփ արտիստն այս տարվա դեկտեմբերին լավագույն դեպքում միայն 3 կորպորատիվ սպասարկելու հնարավորություն կունենա, մինչդեռ երկու տարի առաջ դրանց քանակը ամսվա կտրվածքով կարող էր հասնել 80-ի։ Բացի այդ, վերացել է կանխավճարի պրակտիկան. մարդիկ ձեռնպահ են մնում նախօրոք վճարելուց՝ վախենալով, որ երկրում կարող է անսպասելիորեն համաճարակային լոքդաուն հայտարարվել։

Հիմա աստղերի հրավիրում են միայն Ռուբլյովսկու մայրուղու թանկարժեք տների բնակիչները, որոնց շրջանում առանձնապես պահանջված են Ֆիլիպ Կիրկորովը, Նիկոլայ Բասկովը, Գրիգորի Լեպսը։ Հոնորարի գումարը պայմանավորված է ոչ միայն աստղի կարգավիճակով, այլև կորպորատիվի ժամկետով՝ դեկտեմբերի վերջին մի քանի օրում ելույթները շատ ավելի թանկ արժեն։

ProStars համերգային գործակալությունից հայտնել են, որ անցյալ տարվա դեկտեմբերի ամենաթանկ կատարողը եղել է Գրիգորի Լեպսը, որը յուրաքանչյուր համերգից վաստակել է 12 մլն ռուբլի։ Նրան հաջորդում են Ալլա Պուգաչովան՝ 8-10 մլն, Մորգենշտերնը և Պոլինա Գագարինան՝ 7-ական մլն, Դիմա Բիլանը և Նյուշան՝ 2,5-3 մլն, Լոլիտան՝ 2-2,5 մլն, հումորիստներ Նուրլան Սաբուրովը, Ալեքսեյ Շչերբակովը, Ռուսլան Բելին և Յուլիա Ախմեդովան՝ 1,5-2 մլն ռուբլի։ «Իվանուշկի International» խումբը ելույթի համար պահանջում է 3,7, իսկ «Նա Նան»՝ 1,5 մլն ռուբլի։

Հատկանշական է, որ հոնորարների աճն առանձնապես չի անդրադարձել կորպորատիվների կամ մասնավոր միջոցառումների ընդհանուր բյուջեին։ Պահանջարկը պահպանելու մղումով կազմակերպիչները որոշակիորեն նվազեցրել են իրենց ծառայությունների արժեքը։ Սովորական կորպորատիվի արժեքը 1 մարդու հաշվարկով տատանվում է 10-50 հազար ռուբլու սահմանում։ Ավելի թանկ արժեն թոփ-մենեջմենտի համար նախատեսված VIP միջոցառումները։