Անցյալս վաղուց բաց եմ թողել, մեծ ցավով եմ տանում կորուստը. ..Հասմիկ Կարապետյանն առաջին անգամ խոսում է անցյալում չասվածի մասին

Յուրաքանչյուր կորուստ, մասնավորապես, երբ այդ կորուստը քո մտերիմների շրջանակում է լինում, անասելիւ ցավ է պատճառում։ Ես շատ ծանր եմ տանում… Բայց մի սարսսափելի բան եմ նկատել՝ մեր օրերում նեգատիվն այնքան շատ է, այնքան կուրուստներ եղան, լինում են, այնքան շատ ենք վատ բաների մասին լսում, որ զգում ես՝ սկսում ես բթանալ։ Անդրադառնալով կորոնասվիրուսի հետևանքով կյանքից հեռացած գործընկերներին՝ նկատեց երգչուհի Հասմիկ Կարապետյանը

Հարցին՝ անցյալում մնացած չասված խոսքեր, իրադարձություններ կա՞ն, որոնք տանջում են երգչուհուն, Հասմիկ Կարապետյանը, արցունքները մի կերպ զսպելով, պատասխանեց.

«Փառք Տիրոջը՝ չէ, չկան։ Ես շատ հաճախ ինքնամաքրմամբ եմ զբաղվում, թույլ չեմ տալիս, որ անցյալն իմ մեջ ապրի։ Ես ապրում եմ այսօրվա օրով, և սկսել եմ նաև չպլանավորել ոչինչ՝ ապագայի հետ կապված։ Շատ կարևոր է ներելու ունակությունը… Ես անցյալը շատ վաղուց բաց եմ թողել, դժվար՝ բայց թողել եմ»։

Երգչուհին խոստովանում է՝ վատ քայլի ցանկություն եղել է, կա ու հետո էլ կլինի։

«Դա մեր բարդ կյանքի պատասխանն է կյանքի որոշակի իրադարձություններին։ Անձը ոչնչացնելու եզրակետին երբեք չեմ եղել։ Նույնիսկ այն ժամանակ, երբ շատ խորը ցավ եմ ապրել, ինքնшսպանության մասին չեմ մտածել»,-նշում է նա։

Երգչուհին մանրամասնում է՝ ինքը դեռ դպրոցական տարիքից շատ սիրահարվող կերպար էր, ֆիլմերի հերոսներին, շրջապատի մարդկանց էր սիրահարվում»…

Հիշեցնենք, որ Հասմիկ ԿԱրապետյանն ու ՀԱյկոն 90-ականների կեսերին միասին էին ապրում, սակայն զույգը կարճ ժամանակ անց բաժանվեց։

Տարիներ անց ՀԱյկոն ամուսնացավ երգչուհի Անահիտ Սիմոնյանի հետ, ունեցան մեկ որդի։ 2020 թվականին Հայկոն և Անահիտն ամուսնալուծվեցին։

ՀԱսմիկ ԿԱրապետյանն ընտանիք է կազմել երաժիշտ Շանթ Կիրիմիզյանի հետ, ունեն երկու զավակ՝ դուստր և որդի։