Կապշեք, երբ տեսնեք, թե ինչ ինքնատիպ անուն են տվել Լիլիթ Հովհաննիսյանն ու Վահրամ Պետրոսյանն իրենց առաջնեկին

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն ու երգահան ՎԱհրամ Պետրոսյանն իրենց որդուն տվել են Յան անունը։ Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է արել նորաթուխ մայրիկը.

«Յան Վահրամի Պետրոսյան

Երեխայիս անվանեցինք Յան երկու հիմնական պատճառով.

Յանը մեր ազգանունների վերջին մասնիկն է, որն անմիջապես վկայում է մեր հայ լինելու մասին։

Յան եբրայերեն նշանակում է God is gracious` Աստված ողորմած է։

Աղոթում եմ Աստծուն, որ ողորմած գտնվի բոլոր հայ երեխաների հանդեպ` պարգևելով նրանց առողջություն ու խաղաղություն»։