Իմ սեքսnւալ կերպարների պատճառով երբեք քննադատության չեմ արժանանում, ծնողներս էլ դեմ չեն, որ նման լուսանկարներ տեղադրեմ. ի՞նչն է զայրացրել պատգամավորի դստերը

Ինստագրամից և տիկտոկից հայտնի Վիլենա Կարապետյանը մշտապես աչքի է ընկնում իր համարձակ ու սեքսուալ լուսանկարներով ու տեսանյութերով։

Այս անգամ Վիլենան ինստագրամյան իր էջում հրապարակել է հետևորդներից մեկի նամակը, որում վերջինս նշել էր, որ Վիլենան գեղեցիկ չէ այդ կազմվածքով և նրան անհրաժեշտ է մի փոքր գիրանալ։ Սրան ի պատասխան Վիլենան գրել է․

«Մարդկանց body shame անելը (հեղ․ կազմվածքի պատճառով ամաչեցնել) նո՞ր ա Հայաստանում մտնում մոդա։ Թե ես ինչ կուտեմ, ոնց կուտեմ, դա իմ խնդիրն ա, ու ես ինքս շատ եմ խոսացել էս հարցի շուրջ ու ասել եմ, որ ուզում եմ չաղանամ ու չի ստացվում, ու ընդհանրապես ճիշտ չի իմանալով, որ մարդը ոչինչ չի կարա անի դրա դեմ ու իրան քննադատել կամ ասել, որ սիրուն չի։ Բոլորն էլ սիրուն են»։

Հավելենք, որ Վիլենան մեկ անգամ նշել է, որ իր սեքսուալ կերպարների պատճառով երբեք քննադատության չի արժանանում:

«Ինձ շատ էին հարցնում՝ ինչպե՞ս չեմ քննադատվում, ես պատասխանել եմ՝ ճիշտ չէ, որ մարդու հագուստի համար քննադատեն իրեն:

Այն հետևորդներս, ովքեր ճիշտ են ընդունել ասածս, մնացել են ու շարունակում են հետևել ինձ, ովքեր ոչ՝ ինձ այլևս չեն հետևում:

Ծնողներս ադեկվատ են մտածում և դեմ չեն, որ նման լուսանկարներ տեղադրեմ»,- իր հարցազրույցներից մեկում ասել է Վիլենան:

Վիլենան բավական մեծ գումարներ է վաստակում Տիկտոկով, որը նրա խոսքով ՝ իրեն մեծ ինքնավստահություն է տալիս այս տարիքում:

Հիշեցնենք, որ Վիլենա Կարապետյանը ԱԺ նախկին պատգամավոր Վահան Կարապետյանի դուստրն է։

Վերջերս նա նշում էր իր 18-ամյակը։