Մենք ծանոթացել ենք համերգներից մեկի ժամանակ, սիրտս ուղղակի ասաց՝ այո. Անահիտ Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է ծանոթացել Հայկոյի հետ

Երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի մшհից հետո հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները շարունակում են ափսոսшնքի խոսքեր գրել սոցցանցի իրենց էջերում՝ կիսվելով սիրելի գործընկերոջ հետ ունեցած հիշողություններով:

Սակայն այս ողջ ընթացքում բոլորի ուշադրության կենտրոնում է Հայկոյի նախկին կինը՝ երգչուհի Անահիտ Սիմոնյանը:

Զույգն ամուսնացել էր 2010 թվականին: Նրանց միջև կար 14 տարվա տարիքային տարբերություն: Սակայն նրանց համատեղ կյանքն ավшրտվեց 2020 թվականին: Երգչուհի, դիզայները տեղեկությունն առաջին անգամ հաստատել էր Նազենի Հովհաննիսյանի Instagram-ի ուղիղ հեռարձակման ժամանակ՝ նշելով, որ ամեն ինչ կանեն, որ իրենց երեխան այս որոշումից չտուժի: Ավելին՝ Անահիտը նշել էր, որ ամուսնալուծությունից հետո իրենց հարաբերություններն ավելի են լավացել:

Տարիներ առաջ Անահիտ Սիմոնյանը որդու տարեդարձի առիթով Հայկոյի հետ լուսանկար էր հրապարակել՝ կից գրելով.

«Ես ուզում եմ, որ բոլոր ծնողները մեզ պես երջանիկ լինեն և իրար անսահման շատ սիրեն, քանի որ մեր երեխաները զգում են դա և դաստիարակվում են իրենց ծնողների օրինակի վրա: Ես քեզ սիրում եմ, Հայկո»:

Տարիներ առաջ Անահիտը ինստագրամյան հարց ու պատասխանի ժամանակ անդրադառնալով նրան, թե ինչպես է ծանոթացել Հայկոյի հետ և ինչպես է հասկացել, որ Հայկոն հենց նա էր, գրել էր.

«Մենք ծանոթացել ենք համերգներից մեկի ժամանակ, քանի որ երկուսս էլ շոու բիզնեսի ոլորտից էինք: Իսկ հասկանալու համար, որ Հայկոն հենց նա էր, երկար ժամանակ չպահանջվեց, սիրտս ուղղակի ասաց՝ այո»:

Նշենք նաև, որ իր հարցազրույցներում Անահիտը մշտապես անկեղծ խոստովանում էր, որ Հայկոն իր թև ու թիկունքն էր, որ նրանցի շատ բան է սովորում: Իսկ իրենց տարիքային տարբերության մասին խոսելիս Անահիտը նշում էր, որ դա երբեք իրեն չի խանգարել, հակառակը՝ Հայկոն թե՛ արտաքին տեսքով, թե՛ մտածելակերպով շատ ավելի երիտասարդ էր, քանի ինքը: Անահիտն անկեղծ նշում էր, որ Հայկոն իր համար լավագույն ամուսնու ու հոր օրինակն է: