ՕՐՎԱ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԸ. Լցոնած կшրտոֆիլ. այս шխորժելի ուտեստով կզшրմшցնեք ողջ ընտանիքին

Արդյոք կգտնվի՞ մեկը, ով չի սիրում կшրտոֆիլը մսով: Ահա ձեզ ենք ներկայացնում մի շատ համեղ համադրություն՝ ախորժելի տեսքով: Խճողակի (фарш) հшմшր կարող եք օգտագործել ցшնկացած միս:

Բաղադրիչները Կարտոֆիլ — 15 հատ Ֆարշ — 250 գրամ Սոխ — 1 հատ Տոմատի մածուկ՝ ըստ ճաշակի Աղ՝ ըստ ճաշակի Սև պղպեղ (աղացած)՝ ըստ ճաշակի Թթվասեր — 50 գրամ Սերուցքային կարագ — 50 գրամ Պատրաստումը Կարտոֆիլի կեղևը մաքրեք և մեջտեղից կտրեք: Դրեք ջրով կաթսայի մեջ, թող կիսաեփ եփվի:

Մսի ֆարշին ավելացրեք մանրացված սոխը, աղը, սև պղպեղը: Կարտոֆիլի մեջ փոսիկ բացեք և լցրեք ֆարշը:

Առանձին ափսեի մեջ միասին խառնած թթվասերը, հալեցրած կարագը, տոմատի մածուկը բացեք ջրով և լցրեք վրան: Այն կարող եք պատրաստել մեկ ամբողջական կարտոֆիլով՝ ներսից զգուշորեն անցք բացելով: Եփեք ջեռոցում 180 աստիճան ջերմությամբ:

Բարի ախորժակ