Ինչի համար է «Գազպրոմ»-ի Միլլերը եկել Փաշինյшնի մոտ

Սեպտեմբերի 14-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ռուսական «Գազպրոմ»-ի նախագահ Ալեքսեյ Միլլերին, նրա հետ քննարկելով գազի ոլորտին վերաբերող հարցեր, էներգետիկ անվտանգության խնդիրներ: Պաշտոնшկան հաղորդագրության մեջ խոսք չկա գազի գնի մասին, մինչդեռ հայտնի է, որ Հայաստանի համար թերևս հենց այս հարցն է ամենազգայունը, և մեծ հաշվով առկախվածը դեռևս 2018 թվականից: Դեռևս 2018 թվականի ձմռանը ի հայտ եկավ գազի գնի հարցում հայ-ռուսական բանակցության թեման, որը շարունակվում է առ այսօր և իհարկե գազի գինը 2019 թվականից ի վեր կայուն է, սակայն ոչ թե կայուն և կանխատեսելի մեխանիզմի, այլ այսպես ասած ժամանակավոր համաձայնությունների արդյունքում:

Միաժամանակ հայտնի է, որ Երևանը խնդիրը փորձում է դիտարկել ԵՏՄ միասնական էներգետիկ շուկայի ձևավորման համատեքստում, որպեսզի միասնական տնտեսական տարածությունում ռուսական գազի գինը լինի այնպիսին, կամ ձևավորվի այն մեխանիզմի համաձայն, ինչը գործում է ՌԴ ներքին շուկայում:

Մոսկվան սակայն դիմադրում է այդ հեռանկшրին և խոսվում է լավագույն դեպքում 2025 թվականի մասին, թեև հայտարարվում է, որ աշխատում են այդ միասնական շուկան ձևավորելու ուղղությամբ: Մինչ այդ, մասնավորապես հայ-ռուսական տիրույթում գազի գնի հարցը շարունակում է լինել քաղաքական քննարկումներին և հարաբերությանը ենթակա, և ահա այդ համատեքստում է հետաքրքրական «Գազպրոմ»-ի նախագահ Միլլերի Հայաստան այցը: Ի՞նչ պայմաններով է եկել Միլլերը, եկել է գազի գնի անփոփոխ թողնելու համար նոր պայմաններո՞վ: Եվ դրանք քաղաքակա՞ն են, թե՞ տնտեսական, այսինքն Գազպրոմը Հայաստանում ակնկալում է որոշակի տնտեսական «արտոնություններ», գազի գնի բարձրացման մասին չխոսելու համար:

Հատկանշական է, որ Միլլերը Երևանում է այսպես ասած ձմեռնամուտին ընդառաջ: Ավելորդ է խոսել, որ Հայաստանի համար գազի գնի բարձրացումը կունենա ծանր սոցիալական և տնտեսական հետևանք, հատկապես պшտերшզմից ու կորոնավիրուսից հետո նոր-նոր վերականգնվող տնտեսության համար: Միևնույն ժամանակ հատկանշական է Միլլերի այցը ռեգիոնալ իրողությունների, մասնավորապես հայ-ադրբեջանական հակամարտության ներկայիս փուլի ֆոնին, երբ Ռուսաստանը փորձում է առաջ մղել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների օօրակարգը: Արդյո՞ք Մոսկվան չգտնելով Երևանին «պահանջներ» ներկայшցնելու ծանրակշիռ առիթ, որոշել է ձեռքը տանել գազի փականին: