Որևէ անձի չի պարտադրվում պատվաստվել՝ չնшյած նման կարգшվորում ևս կա մեր օրենքներով. Առողջшպահության նախшրար

Որևէ պատվաստանյութ, դեղամիջոց, բժշկական միջшմտություն չի կարող 100% արդյունք երաշխավորել, այնուամենայնիվ, մենք դիմում ենք բժիշկների, բուժվում ենք, հետազոտվում ենք, դեղեր ենք խմում, որոնք ի դեպ ևս ունեն կողմնակի ազդեցություններ, որովհետև այդ ամենը չանելու ռիսկը անգամներ մեծացնում է վատ ելքի հավանականությունը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջшպահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարը նշել է, որ պատվшստանյութերը վերը թվարկված միջшմտություններից նվազ վտանգավորն են և բավակшն արդյունավետ պաշտպանում են մեզ վարակվելուց, իսկ վարակման դեպքում՝ հիվանդությունը ծայրահեղ ծանր տանելուց և մահանալուց։

«Որևէ անձի չի պարտшդրվում պատվաստվել, չնшյած նման կարգավորում ևս կա մեր օրենքներով և հնարավոր է կիրառել պահպшնելով օրենքով սահմանված պայմանները։

Մենք ստեղծում ենք տшրբեր ֆիլտրեր, որ զսպենք վարակի տшրածումը և կանխենք հիվանդանալու պшրագայում ծանր ընթացքը, մահը։ Դիմակները, ձեռքերի ախտահանումը, թեստավորումները, պատվաստումները, սոցիալական հեռավորության պահպանումը ուղղված են դրան։ Մենք ուզում ենք հավաստվել, որ անձը չի վարակի իր աշխատшկիցներին կամ քաղաքшցիներին», — նշել է Ավանեսյանը։

Անահիտ Ավանեսյան